ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Արմենիկումը` տուբերկուլյոզի դեմ
ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Աբովյանի Տուբերկուլյոզային դիսպանսերում հաշվառված հիվանդ Հայկ Ավետիսյանը մեզ խնդրել է ուսումնասիրել 2005թ. կատարված մի փորձարկման մանրամասներ, որով իրականում պետք է զբաղվեին բոլորովին այլ գերատեսչություններ: Ըստ նրա` «Արմենիկում» դեղամիջոցի փորձարկումից հետո մահացել են տուբերկուլյոզով հիվանդ թվով 29 քաղաքացիներ: «2005թ., երբ «Արմենիկումը» նոր հայտնաբերել էին, պիտի փորձարկումներ անեին: Ես էդ ժամանակ տուբդիսպանսերում բուժման կուրս էի ստանում: 30 հոգու վրա «Արմենիկումի» փորձարկում արեցին, որոնցից 29-ը մահացան, իսկ մի հոգի ողջ մնաց, որովհետեւ փախավ»,- վստահեցնում է Հ. Ավետիսյանն` ավելացնելով, որ դա արվել է յուրաքանչյուր հիվանդից ստորագրություն վերցնելու ճանապարհով: Ըստ նրա` իրեն եւս բժիշկներն առաջարկել են, բայց ինքը հրաժարվել է: «Ես ներկա եմ եղել էդ ժամանակ: Փորձարկման ենթարկվող հիվանդին դռան մոտ զենքերով հսկում էին, այսինքն` չէիր կարող տեսնել՝ ի՞նչ է կատարվում: Դա ներարկում չէր, սիստեմաներով երկարատեւ կուրս էր: Էդ 29 տղերքն էլ մահացան»,- ասում է նա: Զանգահարեցինք ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանին եւ փորձեցինք ճշտել, թե ՁԻԱՀ-ի բուժման համար հայտնաբերված այդ դեղամիջոցն ինչո՞ւ է կիրառվել տուբերկուլյոզով հիվանդների վրա, եւ ինչո՞ւ է 29 փորձարկման ենթարկված հիվանդ մահացել: Հ. Դարբինյանը նախ հաստատեց, որ «Արմենիկումը» փորձարկվել է տուբերկուլյոզով հիվանդների վրա: Նա նշեց, որ այդ փորձարկումը կատարվել է ոչ թե 2005թ., այլ` 2004թ.-ին: «Կան զեկուցագրեր եւ արձանագրություններ: 13 հիվանդի մոտ է կիրառվել եւ, որոնցից որեւէ մեկը չի մահացել: Քանի որ տուբերկուլյոզը համառ ընթացող հիվանդություն է, իսկ «Արմենիկումը» իմունաստիմուլյատոր է, հետեւաբար գիտնականները, դեղագետները երկար քննարկումներից հետո որոշել են կիրառել նաեւ այդ հիվանդների մոտ»,- ասաց Հ. Դարբինյանը` հավատացնելով, որ, քանի որ տուբերկուլյոզով հիվանդների մոտ դիմադրողականությունն ընկած է, եւ այն բարձրացնելու կարիք կա, ուստի «Արմենիկումը» որպես իմունաստիմուլյատոր՝ նման հիվանդների համար հակացուցում չունի: Այդ փորձարկումներն, այնուամենայնիվ, ըստ նրա` փորձարկման ենթարկվածների մոտ դրական տեղաշարժ չեն արձանագրել: Իսկ այն լուրը, թե 29 մարդ մահացել է` Հ. Դարբինյանը համարում է ոչ հավաստի, քանի որ նրանք եղել են 13-ը եւ ողջ են: Ինչ վերաբերում է հիվանդներից ստորագրություն վերցնելուց հետո փորձարկումներ կատարելուն, ապա Հ. Դարբինյանն ասաց, որ նման բան չի եղել, քանի որ մասնագետները ստորագրությամբ գործողություն կատարում են այն ժամանակ, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում: Այդուհանդերձ, մեզ տեղեկատվություն տրամադրած հիվանդը խոստացել է ապացույցներ ներկայացնել: Պրն Դարբինյանին փոխանցեցինք, որ Տուբդիսպանսերում այդ տարիներին բուժվող հիվանդներից մեկն է այդ լուրը փոխանցել, ով փորձարկումների ժամանակ հիվանդանոցում է եղել, եւ պնդում է, որ փորձարկումից հետո նրանք մահացել են: Ավելին` իրեն նույնպես առաջարկել են «Արմենիկում» ստանալ, ինչից նա հրաժարվել է: Հ. Դարբինյանն առաջարկեց այդ մարդկանց տվյալները ճշտել, ներկայացնել իրեն, եւ ծանոթանալ հիվանդների պատմությանը:
02.02.2011 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ